Վաշինգտոնի դատախազությունը հետաքննում է ադրբեջանցի ներգաղթյալների հետ կապված միջադեպը

Վաշինգտոնի դատախազությունը հետաքննում է Waldorf Astoria հյուրանոցի դիմաց ադրբեջանցի ներգաղթյալների հետ կապված միջադեպը, հաղորդում է «Ազատության» Վաշինգտոնի թղթակիցը։

Ցուցարարներից մեկը պատմել է. «Մենք միայն ուզում էինք խաղաղ բողոքի ակցիա անցկացնել և կոչ անել ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին։ Փոխարենը նախագահի թիկնապահները հարձակվեցին մեզ վրա։ Նրանք պատռեցին իմ հագուստը, ոտքով հարվածեցին ինձ»:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թիկնապահները Վաշինգտոնում ծեծի են ենթարկել Ադրբեջանի կառավարությանը քննադատող բողոքի ցույցի մասնակիցներին։

Ալիևը Վաշինգտոնում էր՝ մասնակցելու «Խաղաղության խորհրդի» նիստին: Ըստ տարածված տեսանյութերի՝ ԱՄՆ-ում բնակվող Ադրբեջանի կառավարությանը քննադատող ցուցարները հավաքվել էին այն հյուրանոցի առջև, որտեղ, ըստ տեղեկությունների, Ալիևն է եղել: Ցուցարարները հյուրանոցի առջև վանկարկում էին՝ «Ազատություն քաղբանտարկյալներին»:

Ադրբեջանական մերձիշխանական մամուլը ցուցարարներին անվանում է ծայրահեղականներ, որոնք փորձել են ներխուժել պահպանվող տարածք։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն