Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ ավիահարվածները | azatutyun.am

azatutyun.am  Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ փետրվարի 20-ի գիշերը ռուսական բանակը հարձակվել է Ուկրաինայի վրա մեկ «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռով և 128 հարձակողական անօդաչու թռչող սարքով:

Հաղորդվում է, որ Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարձակումների հետևանքով վիրավորվել է երեք մարդ։

Հրթիռակոծվել է Խարկովի Սլոբոդսկի շրջանը, կոտրվել են մի քանի բարձրահարկ շենքերի պատուհանները: Քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով՝ զոհերի մասին տեղեկություններ չկան:

Միաժամանակ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը գիշերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 149 անօդաչու թռչող սարք։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն