Տավուշի համայնքային ոստիկանները 68-ամյա տղամարդու տանը ինքնաձիգներ և փամփուշտներ են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Պառավաքար գյուղի 68-ամյա բնակիչը տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ ոստիկանների տեղեկությունը հավաստի է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 68-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են երկու ինքնաձիգ, տարբեր տրամաչափի 104 փամփուշտ, ինքնաձիգի փամփշտատուփեր:

Կատարվում է նախաքննություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն