Արմավիրի մարզում քննչական գործողությունները կատարվում են նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակում․ ՔԿ

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողներն  Արմավիրի մարզի մի շարք հատվածներում, այդ թվում՝ Մերձավանում, խուզարկություններ են իրականացնում։

ՀՀ քննչական կոմիտեից «Ինֆոքոմին» հայտնեցին, որ քննչական գործողությունները կատարվում են Կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

«Հետքի» աղբյուրների փոխանցմամբ՝ իրավապահները զենք են փնտրում, քանի որ օպերատիվ տեղեկություններ են ստացել նախապատրաստվող հանցագործությունների մասին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն