Թրամփը կցանկանար Ռուսաստանին և Չինաստանին տեսնել Խաղաղության խորհրդի կազմում | armenpress.am

armenpress.am Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար Ռուսաստանին և Չինաստանին տեսնել իր կողմից ստեղծված Խաղաղության խորհրդի կազմում։ Այս մասին նա ասել է Ջորջիա մեկնելիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է LiveNow from Fox-ը։

«Ես շատ կցանկանայի այնտեղ տեսնել Ռուսաստանին և Չինաստանին։ Նրանք հրավիրված են», – ասել է Թրամփը։

ԱՄՆ ղեկավարը բացատրել է, որ այս խորհրդում, որը կոչված է լուծել աշխարհում շարունակվող հակամարտությունները, պետք է ներկայացված լինեն ամենատարբեր ուժեր:

«Ոչ մի խտրականություն», – հավելել է նա։

Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստը կայացել է փետրվարի 19-ին, Վաշինգտոնում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն