Ապահովագրության շրջանակում մասնագիտական որոշ հետազոտությունների կարող են ուղեգրել նաև նեղ մասնագետները | armenpress.am

armenpress.am Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում՝ բուժառուներին մասնագիտական հետազոտությունների իրավասու են ուղեգրել ոչ միայն ընտանեկան բժիշկները, այլ նաև նեղ մասնագետները, եթե խորհրդատվության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել։

Այս մասին Հայկական բժշկական ասոցիացիայի հերթական նիստում նշեց Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի տնօրեն Սամվել Խարազյանն՝ անդրադառնալով հետազոտությունների ուղեգրման հարցին։

«Քանի որ ընտանեկան բժիշկն ունի որոշակի պարտավորություններ, այդ թվում՝ մասնագիտական ուղղություններով, ինչպես նաև ամբուլատոր պայմաններում որոշ հիվանդությունների բուժման, ապա այդ նպատակով կարող է ուղեգրել համապատասխան հետազոտությունների իրականացման»,-ասաց հիմնադրամի տնօրենը։

Նրա պարզաբանմամբ՝ մարզերից Երևան մասնագիտական խորհրդատվություն ստանալու եկած բուժառուների համար ավելորդ անհարմարություններ չստեղծելու նպատակով հնարավորություն է տրվել, որպեսզի որոշակի հետազոտությունների ուղեգրելու հնարավորություն ունենա նաև նեղ մասնագետը, եթե առաջացել է դրանց անհրաժեշտությունը։

«Հնարավորինս փորձել ենք անհարմարություններից զերծ պահել և իրականության վրա հիմնված որոշումներ կայացնել, մեխանիզմներ ներդնել, որպեսզի շեղում չլինի, ավելորդ անհարմարություններ չստեղծենք մեր բուժառուների համար»,-ընդգծեց Խարազյանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն