Մակրոնը մայիսի 4-ին Հայաստան կայցելի | factor.am

factor.am  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսին երկօրյա այց կկատարի Հայաստան։

«Նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան։ Նա կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ և կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը կկայանա Երևանում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայում Հայաստանի պատվո հյուպատոս Դենիս Ջորկաեֆը։

Հավելենք, որ մայիսին Երևանում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, մայիսի 5-ին՝ նաև ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն