Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութում ձայնային խոսքը ենթարկվել է փոփոխության. փաստաբան | tert.am

tert.am Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութում ձայնային խոսքը ենթարկվել է փոփոխության: Այս մասին Արշակ Սրբազանի փաստաբանների ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան Արսեն Բաբայանը:

«Ըստ Չեռնոգորիայի փորձաքննության եզրակացության՝ տեսանյութի տեխնիկական ցուցիչները ցույց են տալիս, որ ներկայացված ֆայլերը մշակված ածանցյալներ են ու չեն հանդիսանում օբյեկտիվ իրականության բնօրինակ, հետևաբար՝ ներկայացված տեսագրություններում ներկայացված տեսաձայնային իրադարձությունները գնահատվում են որպես կառուցված ու մանիպուլացված թվային բովանդակություն:

Հաջորդիվ՝ մեր հարցին, թե արդյոք տեսագրությունը չի ստեղծվել ԱԲ-ով, կամ տեսաբովանդակություն ստեղծելու համար նախատեսված հատուկ ծրագրերով, պատասխանը եղել է, որ տեխնիկական արդյունքները հակասում են այն պնդմանը, թե տեսագրությունը չի ստեղծվել արհեստական բանականությամբ:

«Մի քանի անկախ ցուցիչներ ցույց են տալիս, որ ներկայացված նյութերը հանդիսանում են մասնագիտացված ծրագրով ստեղծված կամ մանիպուլացված արդյունքներ, ու խիստ բնորոշ են արհեստական բանականությունով աջակցված վերակառուցման փոփոխության»,- նշել է նա:

Անդրադառնալով ձայնագրությանն ու խոսքային բովանդակությանը՝ Բաբայանը նշեց, որ ձայնային խոսքը ենթարկվել է փոփոխության, ձայնը վերասինխրոնացվել է տեսագրության նկատմամբ:

Բաբայանը նաև հրապարակել է «Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների կեղծ լինելը հաստատող փորձագիտական եզրակացությունները և դրանց հայերեն քաղվածքները»:

Ավելի վաղ փաստաբան Արսեն Բաբայանը գրել էր, որ ստացել է միջազգային փորձաքննությունների արդյունքները, որոնք հաստատում են սրբազանի այն պնդումը, որ նա որևէ առնչություն չունի տեսագրությունների բովանդակության հետ։

ՀՀ ՔԿ-ից անդրադարձել են Արսեն Բաբայանի հայտնած «երեք տարբեր փորձագիտական եզրակացություններին»՝ նշելով, որ դրանք չեն կարող դիտարկվել որպես ապացույց, քանի որ ստացվել են քրեական վարույթի շրջանակից դուրս և չեն նշանակվել վարույթն իրականացնող մարմնի կողմից՝ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով։

ՔԿ-ից նշել են, որ Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ իրականացվող քրեական վարույթով նշանակվել և ստացվել էր փորձաքննության եզրակացությունը, որով հաստատվել էր տեսանյութերում վերջինիս պատկերված լինելու հանգամանքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն