Վենեսուելայի Ազգային ժողովը միաձայն հավանություն է տվել համաներման մասին օրենքին | azatutyun.am

azatutyun.am  Վենեսուելայի Ազգային ժողովը միաձայն հավանություն է տվել համաներման մասին օրենքին, որը վերաբերում է այն անձանց, ովքեր քաղաքական ճգնաժամերի ժամանակ՝ 2002-ից մինչև 2025 թվականները, կրել են երկարաժամկետ ազատազրկում։

EFE գործակալությունը հաղորդում է, որ համաներումը չի տարածվի այն անձանց վրա, որոնք պատիժ են կրում զինված հարձակումների, երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունների հոդվածներով։
Հղում անելով վենեսուելական ոչ կառավարական կազմակերպություններին՝ գործակալությունը գրում է, որ հունվարից՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին իշխանությունից հեռացնելու նպատակով ԱՄՆ գործողություններից հետո, քաղաքական հոդվածներով դատապարտված 650 անձանցից ավելի քան 400-ը ազատ են արձակվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն