Պարալիմպիկ խաղերի բացման արարողությունը Ուկրաինայի հավաքականը կբոյկոտի | azatutyun.am

azatutyun.am  Ուկրաինացի մարզիկները կբոյկոտեն 2026 Ձմեռային Պարալիմպի խաղերի բացման արարողությունը, որը կանցկացվի մարտի 6-ին Իտալիայի Վերոնա քաղաքում։ Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի ազգային պարալիմպիկ կոմիտեն՝ պատճառաբանելով, որ բոյկոտի պատճառը ռուս և բելառուս որոշ մարզիկների ազգային դրոշների ներքո մասնակցելու թույլտվությունն է։ Կիևը նաև պահանջում է, որ Ուկրաինայի դրոշը չօգտագործվի բացման արարողության ժամանակ։

Ուկրաինայի սպորտի նախարար Մատվեյ Բիդնին էլ իր հերթին հայտարարել է, որ ուկրաինական պաշտոնյաները կբոյկոտեն մարտի 6-15-ը կայանալիք Պարալիմպիկ խաղերը, սակայն մարզիկները կմասնակցեն մրցումներին։

Այս դիրքորոշումը հաջորդել է ձմեռային խաղերից ուկրաինացի սքելետոնիստ Վլադիսլավ Հերասկևիչի որակազրկմանը՝ պատերազմի ընթացքում զոհված մարզիկների հիշատակին նվիրված սաղավարտ կրելու համար։

Ռուսաստանը, որը պատերազմի պատճառով դուրս է մնացել բազմաթիվ միջազգային մրցաշարերից, հայտարարել է, որ սպորտը չպետք է քաղաքականացնել և թիրախավորել հաշմանդամություն ունեցող մարզիկներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն