ԵՄ դեսպանները չկարողացան համաձայնության գալ ՌԴ-ի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթի շուրջ | azatutyun.am

azatutyun.am  Եվրամիության դեսպանները չկարողացան համաձայնության գալ Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթի շուրջ, որը կարող էր ներառել Ռուսաստանի նավթի արտահանման վրա ամբողջական ծովային ծառայությունների արգելք։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԵՄ դիվանագետներին։

ԵՄ-ն ցանկանում էր ընդունել փաթեթը Ռուսաստանին Ուկրաինա ներխուժան 4 տարին լրանալուն ընդառաջ։

Ամենայն հավանականությամբ դեսպանները կհանդիպեն նաև շաբաթավերջին՝ երկուշաբթի օրը՝ փետրվարի 23-ին ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ։

ԵՄ արտգործնախարար Կայա Կալլասը դաշինքի անդամ պետություններին է ներկայացրել մի փաստաթուղթ, որում ուրվագծվում են Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններում Ռուսաստանին ներկայացվող զիջումները:

Փաստաթղթում նշվում է, որ խաղաղությունն ու անվտանգությունն անհնար են «առանց բանակցություններին ԵՄ մասնակցության և առանց ԵՄ-ի հիմնական շահերը հաշվի առնելու»։ ԵՄ պաշտոնյայի ներկայացրած փաստաթուղթը, ըստ գնահատականների, համարվում է Ռուսաստանի անելիքների վերաբերյալ բավականին «առավելապաշտական»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն