ԵՄ հանձնաժողովն իրավունք ունի ընդունել Խաղաղության խորհրդի հանդիպմանը մասնակցելու հրավերը. խոսնակ | azatutyun.am

azatutyun.am  ԵՄ հանձնաժողովն իրավունք ունի ընդունելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Խաղաղության խորհրդի առաջին հանդիպմանը մասնակցելու հրավերը՝ չնայած տարբեր անդամ պետություններից հնչած քննադատություններին։ Այս մասին այսօր լրագրողներին Բրյուսելում հայտնել է հանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոնը՝ ընգծելով, թե հանձնաժողովի լիազորությունների մեջ է մտնում նման հրավերներին մասնակցելը։

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն էր ասել, որ ԵՄ հանձնաժողովը չպետք է ընդուներ հրավերը, քանի որ «այն խորհրդից մանդատ չի ստացել»։

Պինյոն արձագանքել է, որ «հանդիպմանը մասնակցությունը չի նշանակում, թե հանձնաժողովը հավանություն է տալիս Խաղաղության խորհրդին, այլ հստակ ազդակ է, որ հանձնաժողովը պարտավորություններ ունի Պաղեստինի և Գազայի վերականգնման շուրջ»։

Վաշինգտոնում Խաղաղության խորհրդի առաջին նիստն է՝ Դոնալդ Թրամփի նախագահությամբ: Միացյալ Նահանգներ են մեկնել նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն