Զբոսաշրջիկների տեղափոխող մեքենան Բայկալ լիճն է ընկել. զոհեր կան | factor.am

factor.am  ՌԴ Իրկուտսկի մարզի քննչական կոմիտեն հայտնում է, որ Բայկալ լճում՝ Խոբոյ հրվանդանի մոտ, ինը մարդ տեղափոխող ՈւԱԶ մակնիշի մեքենան հայտնվել է սառույցի տակ, գրում է Meduza-ն։

Քննչական կոմիտեի տվյալներով՝ վթարի հետևանքով զոհեր կան։ Իրավապահ մարմինը չի բացահայտել նրանց ճշգրիտ թիվը։ Հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը) և Ռուսաստանի քրեական օրենսգրքի 293-րդ հոդվածի 3-րդ մասի (անփութություն) հատկանիշներով։

Իրկուտսկի նահանգապետ Իգոր Կոբզևը հայտնել է, որ մեքենան տեղափոխում էր օտարերկրյա զբոսաշրջիկների: Նախնական տվյալներով՝ մեկ զբոսաշրջիկի հաջողվել է դուրս գալ մեքենայից, մյուսները մահացել են:

«Հիշեցնում եմ, որ Օլխոն կղզի տանող սառցե անցումը դեռևս բաց չէ: Սառույցի վրայով երթևեկելը վտանգավոր է և խստիվ արգելված»,- հավելել է նահանգապետը:

IRK.ru-ն հաղորդում է յոթ զոհի մասին։ Ենթադրվում է, որ մեքենան Չինաստանից զբոսաշրջիկների էր տեղափոխում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն