Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Ղրիմի պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները | 1lurer.am

1lurer.am  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք սկզբնապես սահմանվել էին 2014 թվականին ՌԴ-ին Ղրիմի բռնակցումից հետո։ Հրամանը ստորագրել էր այն ժամանակվա նախագահ Բարաք Օբաման՝ 2014 թվականի մարտի 6-ին։

Պատժամիջոցները հետագայում երկարաձգվել են մինչև 2017 թվականի մարտի 6-ը, այնուհետև՝ ևս մի քանի անգամ: Այն թույլ է տալիս սառեցնել ֆիզիկական և իրավաբանական անձանց ակտիվները, որոնք պատասխանատու են «Ուկրաինայում ժողովրդավարական գործընթացների և ինստիտուտների խաթարման, ինչպես նաև այդ երկրի խաղաղությանը, անվտանգությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սպառնալու համար»:

Պատժամիջոցների ներկայիս երկարաձգումն իրականացվել է՝ չնայած Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների շարունակությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն