Կրթության տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել դպրոցներից մեկի նկատմամբ

ՀՀ կրթության տեսչական մարմնից հայտնում են, որ դիմումատուի կողմից  Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի «Թեժ գիծ» հեռախոսակապով ներկայացվել է տեղեկատվություն՝ սովորողի իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ։

«Դիմումատուն նշել է, որ իր որդին դասերի ընթացքում երբեմն վատ է զգում և դուրս է գալիս դասասենյակից, սակայն բացակայած օրերին նշանակվում են ցածր գնահատականներ, կամ գնահատականներ են նշանակվում առանց դաս պատասխանելու։

Դիմումում բարձրացվել են նաև հետևյալ հարցերը՝

Վարույթի ընթացքում որպես փորձագետ ներգրավվել է «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի հոգեբանը։

Վարույթի ընթացքում ուսումնասիրվել են՝

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ սովորողի ամփոփիչ և գործնական գրավոր աշխատանքների գնահատականները համընկնում են էլեկտրոնային մատյանում գրանցված տվյալների հետ։ Մաթեմատիկայի ուսուցչի պարզաբանմամբ՝ «Հանրահաշիվ» առարկայից մեկ գնահատականի փոփոխությունը պայմանավորված է եղել նույն անունով երկու սովորողների առկայությամբ, և կատարվել է սահմանված ժամկետում։ «Հասարակագիտություն» առարկայի մասով գնահատականի փոփոխություն չի արձանագրվել, իսկ բացակայությունը փոխարինվել է գնահատականով՝ գործող կարգին համապատասխան։ Տնային աշխատանքների և ուսուցման կազմակերպման հարցը Դպրոցի տնօրինությունը պարզաբանել է, որ «Իմ դպրոց» հարթակում տնային հանձնարարությունների տեղադրումը պարտադիր չէ։

Պարտադիր է էլեկտրոնային մատյանի լրացումը emis.am կայքի «Էլեկտրոնային օրագիր» բաժնում, որտեղ արտացոլվում են դասի թեմաները, տնային հանձնարարությունները, գնահատականները և բացակայությունները։ Ուսուցիչներիը ներկայացրել են, որ կիրառվում են քարտային և թեմատիկ մեթոդներ, տրամադրվում են գրավոր առաջադրանքներ, իրականացվում են փոխադարձ դասալսումներ և վերահսկողություն մեթոդական միավորումների շրջանակում։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ դպրոցում հոգեբանի հաստիքը թափուր է։ Սովորողների շրջանում իրականացված հարցաթերթիկների կիրառման արդյունքներով՝

Սովորողների ճնշված լինելու վերաբերյալ փաստական տվյալներ չեն արձանագրվել։ Վարույթի ընթացքում հաստատվել է, որ դպրոցում հոգեբանի հաստիքը թափուր է, ինչի հետևանքով չեն իրականացվում հոգեբանի պաշտոնին վերապահված գործառույթները։

Վերոնշյալը հակասում է ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի պահանջներին՝ մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկի և պաշտոնային պարտականությունների մասով։ Միաժամանակ, վարույթի ընթացքում սովորողի գնահատման գործընթացում իրավական նորմերի խախտումներ չեն արձանագրվել։

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ հոդվածով և 54-րդ հոդվածի 1-ին մասով՝ ուսումնական հաստատությանը, ի դեմս տնօրենի տրվել է կարգադրագիր․ կազմակերպել աշխատանք սովորողի և նրա ծնողի հետ՝ սովորողի կրթական առաջընթացին աջակցելու և համագործակցությունն ամրապնդելու նպատակով։

Կազմակերպել ծնողական ժողով՝ պարզելու կիրառվող ուսուցման մեթոդների վերաբերյալ ծնողների դիրքորոշումները և ապահովելու արդյունավետ հաղորդակցություն։ Ապահովել դպրոցում հոգեբանի հաստիքի համալրումը՝ ուսուցման գործընթացում սովորողներին մասնագիտական աջակցություն տրամադրելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն