iravaban.net ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ Երևանում լայնածավալ խուզարկություններն իրականացվում են Աջափնյակում կրակոցների գործի շրջանակներում։
«Փետրվարի 18-ին Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացվում են քննչական գործողություններ»,- նշել են ՔԿ-ից:
Հիշեցնենք, որ ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի գործընկերների հետ մայրաքաղաքի շուրջ 40 հասցեներում իրականացնում են խուզարկություններ