Տեխնիկական վերազինում և համագործակցության նոր ծրագրեր ՆԳՆ հանրային հաղորդակցության ոլորտում

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ-ից:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությանը հանձնվել են տեխնիկական սարքավորումներ։

ՆԳ նախարարի մամուլի քարտուղարը տեխնիկական աջակցության համար շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի արտաքին կապերի ղեկավար Կիրի Ատրիին։

Կողմերը քննարկել են աղետներին դիմակայելու կարողությունների զարգացման, ինչպես նաև տեղահանված անձանց ինտեգրման հնարավորությունների ուղղությամբ իրազեկման աշխատանքները, միջանկյալ արդյունքներն ու անելիքները։

Հանդիպման մասնակիցները ընդգծել են նաև 112 միասնական հեռախոսահամարի ներդնումը, անդրադարձել՝ ՆԳՆ օպերատիվ կառավարման նոր կենտրոնի գործարկման կարևորությանը հատկապես աղետների ռիսկի կառավարման և մեկ կետից արձագանքման համատեքստում։
«Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկվել են «Հայաստանում համայնքների դիմակայունության և աղետներին պատրաստվածության կարողությունների հզորացում բռնի տեղահանվածների համար» ծրագրի երկրորդ փուլում նախատեսված գործողությունների շրջանակը, հանրային իրազեկման բաղադրիչը, որին հաջորդել է արդյունավետ քննարկում՝ համագործակցության հեռանկարային հնարավորությունների շուրջ։

Գործընկեր կազմակերպությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը՝ ընդգրկելով նոր ուղղություններ։

Հանդիպումներին մասնակցել են ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության, Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության, ինչպես նաև ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի ներկայացուցիչներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն