Թրամփը բոլոր երկրների համար 10% մաքսատուրք է սահմանել | factor.am

factor.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ստորագրել, որով բացառապես բոլոր երկրների նկատմամբ 10 տոկոս մաքսատուրք է սահմանել։ Նա այս մասին հայտարարել է իր Truth Social սոցիալական ցանցի էջում։

«Ինձ համար մեծ պատիվ է հենց նոր Օվալյան աշխատասենյակից ստորագրել բոլոր երկրների նկատմամբ 10 տոկոս համընդհանուր մաքսատուրք սահմանելու մասին որոշումը, որը կմտնի ուժի մեջ գրեթե անմիջապես։ Շնորհակալ եմ այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,- գրել է Թրամփը։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ Գերագույն դատարանը անօրինական էր ճանաչել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված միակողմանի ներմուծման մաքսատուրքերը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն