lragir.am: «Վագները» մասնավոր ռազմական կազմակերպությունը փորձել է զենք գնել Թուրքիայում։ CNN-ի տրամադրության տակ է հայտնվել ամերիկյան գաղտնի փաստաթղթեր (մեծ արտահոսքի մի մասը, որը այժմ հետաքննում է Պենտագոնը), որոնցից կարելի է եզրակացնել, որ «Վագներ»-ը փորձում էր զենք գնել Թուրքիայից, որ օգտագործի Ուկրաինայի դեմ պատերազմում և այլ հակամարտություններում։
Ամերիկյան հետախուզական ծառայությունների զեկույցից, որը վկայակոչված է փաստաթղթում, հետևում է, որ «Վագների» ներկայացուցիչները փետրվարի սկզբին հանդիպել են թուրք գործընկերների հետ՝ «Թուրքիայում զենք և տեխնիկա ձեռք բերելու համար», որը կարող է հետագայում օգտագործվել ուկրաինական զորքերի դեմ կռվող վարձկանների կողմից։
Նույն փաստաթղթից բխում է նաև, որ վարձկանները պատրաստվում էին օգտագործել Թուրքիայում գնված զինատեսակների մի մասը Մալիում, որտեղ «Վագներն» ունի իր շահերը։