factor.am Հունգարիան արգելափակել է Եվրամիության կողմից Ուկրաինային 90 մլրդ եվրոյի չափով վարկի տրամադրումը, հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Նրա խոսքով՝ վարկը կշարունակի մնալ արգելափակված այնքան ժամանակ, քանի դեռ «Դրուժբա» նավթատարով Հունգարիա նավթի տարանցումը չի վերականգնվել, փոխանցում է Forbes-ը։
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն իր հերթին նախազգուշացրել է, որ իր երկիրը կդադարեցնի Ուկրաինային վթարային էլեկտրաէներգիայի մատակարարումը, եթե Ուկրաինան արդեն փետրվարի 23-ին չվերականգնի նավթի մատակարարումները «Դրուժբա» նավթատարով։ Ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով՝ Կիևը առաջարկում է վնասված «Դրուժբա»-ի փոխարեն նավթի փոխադրումների համար օգտագործել «Օդեսա–Բրոդի» նավթատարը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում