factor.am ՌԴ-ում ուժի մեջ է մտնում օրենք, որը պարտավորեցնում է կապի օպերատորներին ԱԴԾ-ի (Դաշնային անվտանգության ծառայություն) պահանջով արգելափակել ցանկացած կապ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է համապատասխան օրենքը, որն արդեն հաստատվել էր ռուսական խորհրդարանի երկու պալատների կողմից։ Օրենքը ուժի մեջ կմտնի նախագահի կողմից ստորագրումից 10 օր անց, փոխանցում է DW-ն։
Փաստաթղթի համաձայն՝ կապի օպերատորները պարտավոր են դադարեցնել ծառայությունների մատուցումը ԱԴԾ-ի պահանջ ստանալու դեպքում՝ «նախագահի նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում»։ Միևնույն ժամանակ, օպերատորը «պատասխանատվություն չի կրում կապի ծառայությունների մատուցման պայմանագրով պարտավորությունների ոչ պատշաճ կատարման համար», եթե դա կապված է ԱԴԾ-ի պահանջների կատարման հետ, նշվում է պաշտոնական իրավական տեղեկատվության պորտալում հրապարակված փաստաթղթում։
ՌԴ Պետդուման «Կապի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունները ընդունել է փետրվարի 17-ին՝ միանգամից երկրորդ և երրորդ ընթերցումներով։ Փոփոխությունների ներկայացման ու քվեարկության համար ընդամենը երկու րոպե է ծախսվել։ Հաջորդ օրը փաստաթուղթը հաստատել է Դաշնության խորհուրդը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում