009f0000-0aff-0242-3a13-08da900dba92_cx0_cy3_cw0_w1023_r1

Իրանը ԵՄ երկրների ռազմածովային և ռազմաօդային ուժերը «ահաբեկչական կազմակերպություններ» է հռչակել | azatutyun.am

azatutyun.am Իրանի կառավարությունը որպես «ահաբեկչական կազմակերպություններ» է ճանաչել Եվրամիության անդամ երկրների ռազմածովային և ռազմաօդային ուժերը:

Երեկ Իրանի արտգործնախարարության հրապարակած հայտարարության համաձայն՝ տվյալ քայլը պատասխանն է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկելու Եվրամիության «անօրինական և անհիմն» որոշման:

Եվրամիության խորհուրդը Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը ահաբեկչական կազմակերպությունների ԵՄ ցանկում ընդգրկել է հինգշաբթի օրը՝ հետևելով հունվարի 29-ին «Արտաքին գործերի խորհրդի ձեռք բերած քաղաքական համաձայնությանը», – ասված է Եվրոպական խորհրդի կայքէջում հրապարակված հայտարարությունում:

Իրանի արտգործնախարարությունը պնդում է, որ ԵՄ կառավարությունները գործել են ՄԱԿ-ի կանոնադրության դեմ՝ որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչելով երկրի զինված ուժերին մաս կազմող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն