Վարշավան հայտարարում է բելառուսցի լրտեսի ձերբակալության մասին | azatutyun.am

azatutyun.am  Լեհաստանը հայտարարել է Բելառուսի օգտին լրտեսության մեջ կասկածվող անձի ձերբակալության մասին։

Լեհաստանի ռազմական հետախուզության և Վարշավայի դատախազության տվյալներով՝ Բելառուսի քաղաքացի Տ․Պավլովը կալանավորվել է երեք ամսով, նրան մինչև հինգ տարվա ազատազրկում է սպառնում։

Լեհ ուժայինների պնդմամբ՝ ձերբակալվածը փորձել է տեղեկատվություն հավաքել Լեհաստանում, Գերմանիայում և Լիտվայում գտնվող ռազմավարական կարևորության ենթակառույցների մասին՝ այն փոխանցելով Բելառուսի հատուկ ծառայություններին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն