ԱՄՆ զորքերը Սիրիան կլքեն առաջիկա մեկ ամսում | azatutyun.am

azatutyun.am  Առաջիկա մեկ ամսում ամերիկյան ստորաբաժանումների դուրսբերումը Սիրիայի տարածքից ավարտին կհասցվի։ Այս մասին AFP գործակալությանը հայտնել են արևմտյան և սիրիական երեք աղբյուրներ։

«Մեկ ամսվա ընթացքում ամերիկացի զինծառայողները կլքեն Սիրիայի տարածքը և նրանց կողմից զբաղեցրած ռազմակայաններում որևէ զինվորական ներկայություն այլևս չի լինի», – ասել է սիրիացի պաշտոնյաներից մեկը։

Արևմտյան դիվանագետներից մեկի խոսքով էլ՝ ԱՄՆ ստորաբաժանումների դուրսբերումը երկրի տարածքից ավարտվելու է առաջիկա 20 օրերին։

AFP-ի տեղեկություններով՝ ամերիկացի զինվորականների առաջին խումբը Սիրիայի հյուսիսային՝ քրդաբնակ շրջանները լքել է այսօր առավոտյան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն