1lurer.am Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների հաջորդ՝ 20-րդ փաթեթը պատրաստ է և կհաստատվի առաջիկայում՝ հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն՝ երկուշաբթի, Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստի մեկնարկից առաջ, որի ժամանակ կքննարկվեն հակառուսական վերջին պատժամիջոցները։
Ֆրանսիայի արտգործնախարարի վստահությունը, սակայն, չի կիսել ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը:
«Եվրամիության երկրներն, ամենայն հավանականությամբ, համաձայնության չեն հասնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի շուրջ, որը նախատեսվում էր ընդունել Կիևի դեմ Մոսկվայի ծավալած ռազմական գործողությունների 4-րդ տարելիցի կապակցությամբ»,- հայտարարել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան: Նրա խոսքով՝ դա պայմանավորված է Հունգարիայի դիրքորոշմամբ, որը դեմ է առաջարկվող որոշ սահմանափակումներին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում