1lurer.am ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան սկսել է իր զինուժը տարհանել Սիրիայի Հասակե նահանգում գտնվող Կասրակ ռազմաբազայից։ Սա արդեն երրորդ խոշոր օբյեկտն է, որն արևմտյան ուժերը լքում են վերջին շաբաթների ընթացքում։
Syria TV հեռուստաալիքի տվյալներով՝ ամերիկյան ստորաբաժանումները շարժվում դեպի Իրաքյան Քրդստանի հետ սահմանը։ Տեխնիկայի շարասյուները և անձնակազմը լքում են օբյեկտը, որը երկար ժամանակ ծառայել է որպես կոալիցիայի հենակետերից մեկը երկրի հյուսիս-արևելքում։