674a7fa0-f0df-4b54-b756-6376d391ae49_cx0_cy8_cw0_w408_r1_s

Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին 19։35-ի դրությամբ

Փետրվարի 23-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է։ Գորիսի տարածաշրջանում մառախուղ է՝ 20-50 մետր տեսանելիություն։

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն