Մեծ Բրիտանիան հայտարարում է Ուկրաինային տրամադրվող աջակցության փաթեթի մասին | azatutyun.am

azatutyun.am Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման 4-րդ տարելիցին Մեծ Բրիտանիան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող ռազմական, հումանիտար և վերականգնման աջակցության փաթեթի մասին, հայտնում է Reuters-ը։

Արտգործնախարար Իվետ Քուպերը կմասնակցի Կիևում անցկացվող հիշատակի միջոցառումներին։

Կառավարության հայտարարության համաձայն՝ 20 միլիոն ֆունտ ստեռլինգ (26,98 միլիոն դոլար) կտրամադրվի էներգետիկ աջակցության համար, որը կուղղվի Ուկրաինայի էներգահամակարգի պաշտպանությանը և վերականգնմանը, ինչպես նաև լրացուցիչ արտադրական հզորությունների ապահովմանը: 5,7 միլիոն ֆունտ ստեռլինգ կուղղվի հակամարտության առաջնագծում գտնվող համայնքների հումանիտար օգնության տրամադրման համար:

30 միլիոն ֆունտ ստեռլինգ էլ կտրամադրվի Ուկրաինայի հասարակական դիմակայունության ամրապնդման, ինչպես նաև ենթադրյալ ռուսական պատերազմական հանցագործությունների զոհերի և տուժածների համար արդարադատության և պատասխանատվության գործընթացների խթանման նպատակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն