Ֆոն դեր Լայենն այցելել է Կիև՝ Ուկրաինայում ՌԴ-ի ծավալած ռազմական գործողությունների 4-րդ տարելիցին | armenpress.am

armenpress.am Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև՝ նշելու Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ծավալած ռազմական գործողությունների չորրորդ տարելիցը։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։

Սա նրա 10-րդ այցն է Կիև 2022 թ. փետրվարի 24-ից ի վեր։ Պաշտոնյան նշել է, որ իր այցի նպատակն է վերահաստատել, որ Եվրոպան անսասան կերպով կանգնած է Ուկրաինայի կողքին՝ աջակցելով ֆինանսապես, ռազմական օգնությամբ, ինչպես նաև «ընդգծելու Եվրոպայի հանձնառությունն Ուկրաինայի արդար պայքարին»։

Գրառման մեջ ֆոն դեր Լայենն ուղերձ է հղել ինչպես ուկրաինացի ժողովրդին այնպես էլ Մոսկվային՝ շեշտելով, որ ԵՄ-ն չի նահանջի, մինչև խաղաղություն չհաստատվի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն