Զելենսկին հստակ ժամկետ է ակնկալում ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար | armenpress.am

armenpress.am Ուկրաինան Եվրամիությունից կոնկրետ որոշումներ է ակնկալում  իր ապագա անդամակցության վերաբերյալ: Կիևում կարծում են, որ գործընթացի հետաձգումը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում  պատերազմի և Ռուսաստանի կողմից ճնշման ֆոնին: Այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հարցազրույցը Financial Times-ի հետ:

Նախագահն ընդգծել է, որ ցանկանում է կոնկրետ ժամկետ տանալ և ԵՄ-ին խնդրում է այլևս չհետաձգել այդ որոշումը, որպեսզի ապագա ղեկավարները և ուկրաինացիների նոր սերունդը չհայտնվեն այնպիսի իրավիճակում, որ Ռուսաստանը տասնամյակներ շարունակ արգելափակի Ուկրաինայի անդամակցությունը:

Նշվում է, որ Զելենսկու հայտարարություններն արտացոլում են Ուկրաինայի ռազմավարական ձգտումն՝ ամրապնդվելու եվրոպական կառույցներում և նվազեցնելու արտաքին ճնշման ազդեցությունն ազգային քաղաքականության վրա: ԵՄ-ին անդամակցության կոնկրետ ժամկետը համարվում է երկրի «երկարաժամկետ անվտանգության և կայունության առանցքային տարր, ինչն առանձնապես հրատապ է Ռուսաստանի կողմից աճող ագրեսիայի համատեքստում»։

Ուկրաինական կողմի տեսանկյունից՝ եվրաինտեգրման հետաձգումը երկարաժամկետ ռիսկեր է ստեղծում երկրի համար։ Զելենսկու խոսքով՝ ՌԴ ղեկավարությունը փորձում է տարբեր քաղաքական մանևրներ օգտագործել, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ փոխգործակցությունը, որպեսզի թուլացնի բանակցություններում Կիևի դիրքերը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն