Ռուսաստանն ու Ուկրաինան հարվածել են միմյանց, կան տուժածներ | azatutyun.am

azatutyun.am  Ռուսական զինուժը գիշերն անօդաչուներով հարվածել է Ուկրաինայի Զապորոժիեի շրջանին, ինչի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Անօդաչուներից մեկը հարվածել է ինը հարկանի շենքի կողքին գտնվող արդյունաբերական շենքին՝ վնասելով նաև հարևան տները, ինչից հետո հրդեհ է բռնկվել:

Այլ վայրերում անօդաչուները հարվածել են բնակելի թաղամասերի մոտ գտնվող բաց տարածքների, վնասվել են հինգ հինգհարկանի շենքեր և կայանված մեքենաներ։

Ռուսական կողմը դեռ չի մեկնաբանել Զապորոժիեին հասցված հարվածները։

Ուկրաինական զինուժն իր հերթին գիշերն անօդաչուներով հարվածել է ռուսական Բելգորոդին: Նահանգապետը հայտնել է, որ տարբեր բնակավայրերում ուկրաինական հարվածների հետևանքով տուժել է երեք մարդ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն