«Պուտինը չի հասել իր նպատակներին, նա չի հաղթել այս պատերազմում». Զելենսկի | azatutyun.am

azatutyun.am Ուկրաինան պաշտպանել է իր անկախությունը Ռուսաստանի ներխուժումից ի վեր և չի դավաճանի իր ժողովրդի կողմից խաղաղության ձգտման գործում կատարված զոհողությունները, ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմի մեկնարկի չորրորդ տարեդարձին նվիրված իր ելույթում։

«Պուտինը չի հասել իր նպատակներին։ Նա չի կոտրել ուկրաինացի ժողովրդին։ Նա չի հաղթել այս պատերազմում: Մենք պահպանել ենք Ուկրաինան և ամեն ինչ կանենք խաղաղության հասնելու և արդարությունն ապահովելու համար», – նշել է Զելենսկին։

Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայի ամենամահացու հակամարտության ընթացքում երկու կողմերից էլ հարյուր հազարավոր զինվորներ են զոհվել ու վիրավորվել։

Միացյալ Նահանգների միջնորդությամբ Ռուսաստանի հետ ընթացող բանակցությունների առանցքային կետերից մեկը ուկրաինական զորքերի դուրսբերումն է Դոնեցկի մարզի այն շրջաններից, որոնք դեռևս վերահսկվում են Կիևի կողմից։ Ուկրաինական կողմը հրաժարվում է կատարել այս պահանջը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն