armenpress.am 2025 թվականի ընթացքում ավարտված (դատարան ուղարկված և կարճված) քրեական վարույթներով պատճառված գույքային վնասի ընդհանուր չափը կազմել է 8 միլիարդ 451 միլիոն ՀՀ դրամ։
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այս մասին հայտարարեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ ներկայացնելով Կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը։
«Նույն վարույթներով պատճառված ընդհանուր գույքային վնասից նախաքննության ընթացքում հաշվետու ժամանակահատվածում փաստացի դրամական տեսքով վերականգնվել է 1.642.887.983 ՀՀ դրամ, որից՝ պետությանը՝ 1.430.562.115 ՀՀ դրամ, համայնքներին՝ 7.267.686 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց՝ 111.997.582 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց՝ 3.060.600 ՀՀ դրամ»,- ասաց Նահապետյանը։
Նրա խոսքով՝ անավարտ մնացած քրեական վարույթներով հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել է ևս 726.430.094 ՀՀ դրամ։
«Բացի այդ, որպես վնասի վերականգնման ապահովման միջոց՝ ավարտված քրեական վարույթներով արգելանք է դրվել ընդհանուր 674.975.798 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ և շարժական գույքի վրա»,- եզրափակեց Նահապետյանը։