Կոռուպցիոն հոդվածի որևէ հատկանիշ չեմ տեսնում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝ պարգևավճարների մասին | 1lurer.am

1lurer.am  Մենք «կոռուպցիա» հասկացությունը գնահատում ենք Քրեական օրենսգրքի համապատասխան հավելված 1-ով, որտեղ նշված են կոռուպցիոն հանցագործությունների դեպքերը, հոդվածները: Ձեր նկարագրած իրավճակում, երբ աշխատողին կառույցը պարգևավճար է տալիս, դա որևէ հոդվածի մեկնաբանման տիրույթում չի կարող դիտարկվել որպես ՔՕ-ի կոռուպցիա: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե 2025 թվականին բարձրաստիճան պաշտոնյաներին տրամադրված պարգևավճարների մասով կոռուպցիոն ռիսկեր տեսնո՞ւմ է, և թե արդյոք խնդրահարույց չէ՞ այն, որ բարձր պարգևավճար ստացել են միայն բարձրաստիճան պաշտոնյաները:

«Բաժանման հետ կապված՝ կա համապատասխան կարգ: Ըստ կարգի, ըստ կատարողականի՝ պարգևավճարները բաժանվել են: Հետևաբար այդ ամենը իրավական ակտով կարգավորված պրոցես է եղել, որտեղ կոռուպցիոն հոդվածի որևէ հատկանիշ ես՝ որպես իրավաբան, չեմ տեսնում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք Հակակոռուպցիոն կոմիտեում պարգևավճարներ եղե՞լ են, Արթուր Նահապետյանը պատասխանեց. «Հակակոռուպցիոն կոմիտեում պարգևավճարներ եղել են, ու առաջիկայում, երբ ներկայացնենք հայտարարագիր, այդ հայտարարագրում գրված կլինի գումարի չափը. Հակակոռուպցիոն կոմիտեի ցանկացած աշխատակից, այդ թվում՝ ես, ստացել է: Կհայտարարագրեմ, ու պարզ, հասանելի կտեսնեք այդ ամենը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն