Արման Խոջոյանը և ADA գլխավոր տնօրենը մտքեր են փոխանակել համագործակցության խորացման և ընդլայնման հեռանկարային ուղղությունների շուրջ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը փետրվարի 24-ին ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության (ADA) գլխավոր տնօրեն Բերնդ Բրյունների գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ավելի քան 4 մլն եվրո բյուջեով դրամաշնորհային եռամյա ծրագրի մանրամասները, որ նախատեսվում է իրականացնել Արարատի և Արմավիրի մարզերում։

Նոր նախաձեռնության հիմնական նպատակներն են սերմնաբուծության ոլորտի մրցունակության բարձրացումը, հողի կայուն կառավարումը և  օրգանական ոլորտի զարգացումը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Ավստրիական զարգացման գործակալություն հետ համագործակցության հետագա խորացման և ընդլայնման հեռանկարային այլ ուղղությունների շուրջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն