Զելենսկին ակնկալում է, որ բանակցությունների նոր փուլը կկայանա 7-10 օրվա ընթացքում | shantnews.am

shantnews.am

Ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների նոր փուլի վայրի և ժամանակացույցի վերաբերյալ դեռևս պարզություն չկա. դրանք պետք է անցկացվեն 7-10 օրվա ընթացքում, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Կլինի ևս մեկ հանդիպում, հնարավոր է՝ Ժնևում», – ասել է նա։ «Եթե Ժնևի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվի», – հավելել է Զելենսկին՝ նշելով, որ բանակցությունների ամսաթվերը նախկինում տեղափոխվել են։

Զելենսկին նշել է, որ հույս ունի այնտեղ հասնել առնվազն գերիների փոխանակման։ «Մենք կցանկանայինք այնտեղ արդյունքի հասնել։ Իհարկե, մենք քննարկել ենք գերիների փոխանակման հարցը։ Հուսով ենք, որ դրական արդյունքի կհասնենք», – ասել է Զելենսկին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն