Արամ Ա Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Լիբանանում հոգևոր արժեքների պահպանման հարցը

Արամ Ա Վեհափառ Հայրապետը ընդունել է Հ.Մ.Ը.Մ.Ի Լիբանանի շրջանի նորընտիր վարչությանը:

Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից։

«Երեքշաբթի, 24 Փետրուար 2026-ի երեկոյեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան (Հ.Մ.Ը.Մ.) Լիբանանի շրջանային նորընտիր վարչութիւնը, գլխաւորութեամբ տոքթ. Իշխան Եղիայեանի, ստանալու համար Հայրապետին օրհնութիւնը։

Նորին Սրբութիւնը իր բարձր գնահատանքը յայտնեց Հ.Մ.Ը.Մ.ի գործունէութեան՝ զայն նկատելով մարդակերտումի ու հայակերտումի դպրոց, ուր մեր զաւակները ո՛չ միայն մարմնամարզական կրթութիւն կը ստանան, այլեւ կը լեցուին հոգեւոր, բարոյական ու ազգային արժէքներով։

Ատենապետը ընդհանուր գիծերով Վեհափառ Հայրապետին ներկայացուց վարչութեան յառաջիկայ ծրագիրներն ու կատարելիք աշխատանքները»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն