Փաշինյանը հայտարարում է կենսաթոշակների բարձրացման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է կենսաթոշակների բարձրացման մասին:

«Ապրիլի 1-ից համեմատաբար ցածր կենսաթոշակները կբարձրանան 10 հազար դրամով, համեմատաբար բարձր կենսաթոշակները՝ ավելի քիչ։ Այս հաշվարկների մեջ չկա հետվճարը»,- ասել է վարչապետը ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում:

Փաշինյանը մի քանի պատճառ է նշել, թե ինչու են հենց հիմա բարձրացնում կենսաթոշակները: Ըստ նրա՝ դրանք են՝ 2025թ. տնտեսական աճի՝ կանխատեսվածից շատ լինելը, առողջության ապահովագրության համակարգի ներդրման հետ կապված ծախսերի հաշվարկը:

Վարչապետի խոսքով՝ առաջիկայում նախագիծը առավել մանրամասն կներկայացվի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն