Թրամփը հայտարարել է՝ թույլ չի տա, որ աշխարհում «ահաբեկչության գլխավոր հովանավոր» Իրանը միջուկային զենք ունենա | azatutyun.am

azatutyun.am  Իրանը ցանկանում է գործարք կնքել, որպեսզի խուսափի ԱՄՆ-ի հետագա հարվածներից, սակայն դեռևս պարտավորություն չի ստանձնել երբեք միջուկային զենք չստեղծել, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ Կոնգրեսին ուղղված ամենամյա ուղերձում Սպիտակ տան ղեկավարը շեշտել է՝ նախընտրում է այդ խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով: Սակայն, հայտարարել է, երբեք թույլ չի տա, որ աշխարհում «ահաբեկչության գլխավոր հովանավորը» միջուկային զենք ունենա:

Թրամփը նաև պնդել է, որ Իրանում միայն վերջին մի քանի ամիսների ընթացքում առնվազն 32 հազար ցուցարար է սպանվել ցույցերի ընթացքում:

Կողմերը նախատեսում են փետրվարի 26-ին հանդիպել Ժնևում: Բանակցությունների նոր փուլին ընդառաջ Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին հայտարարել է՝ Իսլակամական Հանրապետությունը պատրաստ է ձեռնարկել ցանկացած անհրաժեշտ քայլ՝ ԱՄՆ‑ի հետ համաձայնության հասնելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն