factor.am ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության վճռականությունը՝ ընդլայնելու և խորացնելու հարևան երկրների, մասնավորապես՝ Հայաստանի հետ համապարփակ հարաբերությունները, գրում է իրանական Mehr-ը։
Իրանի նախագահը, ընդգծելով, որ հարևանների հետ հարաբերությունների զարգացման քաղաքականությունը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնարար առաջնահերթություններից մեկն է, նշել է. «Համալիր հարաբերությունների ամրապնդման մոտեցումը աջակցություն և հավանություն է ստանում համակարգի ամենաբարձր մակարդակների կողմից, և Թեհրանը վճռական է խթանել երկկողմ համագործակցությունը երկու կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»։
Անդրադառնալով երկու երկրների միջև «տնտեսական, գործարար և տրանսպորտային համագործակցության բարենպաստ միտումին»՝ Փեզեշքիանը այս համագործակցությունը գնահատել է որպես փոխադարձ հնարավորությունները օգտագործելու ընդհանուր ցանկության նշան և բարձր գնահատել Հայաստանի կառավարության աջակցությունը երկրում իրանական ընկերությունների գործունեությանը։
Հայտարարելով Թեհրանի և Երևանի միջև «Համապարփակ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը» ավարտին հասցնելու Իրանի պատրաստակամության մասին՝ նա նշել է. «Այնքանով, որքանով մենք կարող ենք բարելավել մեր հարաբերությունների մակարդակը տարբեր քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և ենթակառուցվածքային ոլորտներում, երկու երկրների և երկու ժողովուրդների շահերը ավելի կապահովվեն»։
Ընդգծելով Իրանի սկզբունքային մոտեցումը տարածաշրջանային զարգացումներին՝ նա նշել է. «Մեր հիմնական քաղաքականությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության և անվտանգության աջակցությունն է, և մենք ոչ մի կերպ չենք ձգտում անկայունության կամ լարվածության, քանի որ ցանկացած անկայունություն կվնասի տարածաշրջանի բոլոր երկրներին»։
Իրանի ախագահը նաև իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև կնքված խաղաղության համաձայնագրի վերաբերյալ՝ այս գործընթացը որակելով որպես դրական քայլ՝ ուղղված անվտանգության ամրապնդմանը և տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։
Ընդգծելով, որ կա համագործակցության ընդլայնման հնարավորություն բոլոր ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ նա հավելել է. «Մենք պետք է շարժվենք կառուցողական փոխգործակցության ճանապարհով՝ կառուցելու մի աշխարհ, որտեղ ազգերը կապրեն կողք կողքի՝ խաղաղության, փոխադարձ հարգանքի և խաղաղ համակեցության մեջ»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում