armenpress.am Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը պատրաստ է քննարկել միջուկային ծրագրերի համաֆինանսավորման կամ թագավորության տարածքում միջուկային զենքի տեղակայման հարցը։ Քննարկումը պետք է տեղի ունենա ՆԱՏՕ-ի շրջանակներում: Այս մասին փետրվարի 24-ին Կիև կատարած այցի ժամանակ նա ասել է Politiken պարբերականին։
«Դա չի նշանակում, թե ես կարծում եմ, որ մենք պետք է դա անենք այստեղ և հիմա։ Բայց ստեղծված իրավիճակում ես պատրաստ եմ մեր միջուկային քաղաքականության ամբողջ կառուցվածքի քննարկմանը ինչպես տնտեսական տեսակետից, այնպես էլ ներուժի տեսակետից», – պատասխանել է նա այն հարցին՝ արդյոք պատրաստ է քննարկել միջուկային զենքի համաֆինանսավորման և Դանիայի տարածքում հնարավոր տեղակայման հարցը։
Վերջին 70 տարվա ընթացքում Դանիայի քաղաքականությունն է եղել միջուկային զենքի արգելքը թագավորության տարածքում։