ՀՀ ԱՍՀ նախարարն ընդունել է ՄԹ դեսպանին

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը փետրվարի 25-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքանդրա Պամելա Քոուլին։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՍՀ նախարարությունը։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև երկկողմ համագործակցության հետևողական զարգացման և խորացման կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում ժողովրդագրական իրավիճակին, զբաղվածության և աշխատուժի մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև խնամատարության ինստիտուտի զարգացման ու ապաինստիտուցիոնալացման գործընթացների ընթացքին։

Մանրամասներ են ներկայացվել նաև կանանց հիմնահարցերի ու երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող քաղաքականությունների վերաբերյալ։

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել և ընդլայնել արդյունավետ համագործակցությունը նշված ուղղություններով՝ մասնագիտական փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման շրջանակում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն