factor.am Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ սպառազինությունների պետ, օդատիեզերական ուժերի սպառազինության ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովի գլխավորությամբ, այցով գտնվում է Ադրբեջանում։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ՊՆ-ն, ՌԴ ռազմաօդային ուժերի պատվիրակությունը հանդիպել է պաշտպանության փոխնախարար և Ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նամիգ Իսլամզադեի հետ։
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության ներկայիս վիճակը, ինչպես նաև՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Այցի ընթացքում ռուսական պատվիրակությունը մասնակցել է Ազգային պաշտպանության համալսարանի հրամանատարության և ուսանողների խմբի հետ անցկացված սեմինարի։
Սեմինարի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում ռազմական կրթության և գիտության ոլորտում նորարարությունների վերաբերյալ։