Մեծ Բրիտանիայի դեսպանը փետրվարի 26-ին կանչվել է Վրաստանի արտաքին գործերի նախարարություն | shantnews.am

shantnews.am Փետրվարի 26-ին Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդը կանչվել է արտաքին գործերի նախարարություն՝ վրացական Imedi և ПосТВ հեռուստաալիքների դեմ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին վրացական Рустави 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մենք կապ ենք հաստատել բրիտանական կողմի հետ։ Վաղը ես սպասում եմ, որ Մեծ Բրիտանիայի դեսպանը կգա Արտաքին գործերի նախարարություն։ Իհարկե, մենք կպահանջենք պարզաբանումներ նման որոշումների հիմքում ընկած հարցերի վերաբերյալ», – ասել է Բոճորիշվիլին։

Նրա խոսքով՝ խոսքի ազատությունից բացի, պատժամիջոցների կիրառումը պահանջում է լուրջ հիմնավորում և դատողություն։ Նա հեռուստաալիքների դեմ սահմանափակումները անվանել է ցինիկ։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի իշխանություններն իրենց պատժամիջոցների ցուցակում ներառել են վրացական Imedi և ПосТВ հեռուստաալիքները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն