Ռուսական ռազմաբազայի ներկայության հետ կապված որևէ ծրագիր չունենք, մտահոգություններ էլ չունենք․ վարչապետ | 1lurer.am

1lurer.am  Մինչև 2024 թվականը սահմանային անցակետերի մեծ մասը գտնվում էին Ռուսաստանի հսկողության ներքո կամ կար ռուս սահմանապահների ներկայությունը՝ օրինակ մեր միջազգային օդանավակայանում, սակայն ներկայում Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային անցակետերը վերահսկվում են ՀՀ սահմանապահների կողմից։

Այս մասին Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստանում ռուսական ռազմական ներկայության վերաբերյալ հարցին:

«Բնականաբար, մենք շնորհակալ ենք ՌԴ-ին այնտեղ ներկայության համար, որպես նորանկախ պետություն 90-ականների սկզբին մենք կարողություն չունեինք այդ տեսակի ծառայությունը մատուցելու, բայց մենք ներկայում կարող ենք և զարգացնում ենք մեր կարողությունները։

Ինչ վերաբերում է ռուսական ռազմաբազային, մենք որևէ պլան, ծրագրեր չունենք, մտահոգություններ էլ չունենք կապված ռուսական ռազմաբազայի ներկայության հետ»,- ասել է վարչապետը՝  նշելով, որ Հայաստանը սերտ գործընկեր է Ռուսաստանի հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն