Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Բայրամով | armenpress.am

armenpress.am Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է, որ Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Ադրբեջանը չի մասնակցի։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, այդ մասին Բայրամովն ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Ադրբեջանի տարբեր մակարդակներով մասնակցություն Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին նախատեսված չէ»,֊ասել է Բայրամովը։

Նա հստակեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի խիտ և հագեցած օրակարգում  նման այց նախատեսված չէ։

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը կանցկացվի Երևանում, 2026 թվականի մայիսի 4-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն