Համայնքային ոստիկանները քաղաքացու նշած վայրում զենք-զինամթերք են հայտնաբերել

Փետրվարի 23-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Նորագավիթի ջերմոցների հարակից տարածքում զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան, «Ֆ1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, տարբեր տիպի և տրամաչափի 321 փամփուշտ և ծխանռնակ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն