Վրաստանը «ինչ-որ ռիսկեր» է տեսել և արգելել տասնյակ հայկական բեռնատարների շարունակել ճանապարհը դեպի Հայաստան. Պապոյան | azatutyun.am

azatutyun.am Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը այսօր հայտարարել է, որ ըստ Թբիլիսիից ստացված պարզաբանման՝ Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը «ինչ-որ ապրանքների հետ կապված ինչ-որ ռիսկեր է տեսել», ուստի տասնյակ բեռնատարների հայ վարորդներին արգելել է շարունակել ճանապարհը դեպի Հայաստան:

«Մեզ համար էլ է անհասկանալի… Այնուամենայնիվ ես խնդրել եմ պարզաբանում՝ այդ ի՞նչ ռիսկերի մասին է խոսքը, որ եթե իրականում կա նման բան, մենք նույնպես պատասխանենք, մեր տնտեսավորղներն էլ իմանան՝ ինչը կարելի է, ինչը՝ չէ», – ասել է Պապոյանը՝ հավելելով, որ վրացական կողմից դեռ պատասխան չեն ստացել:

Շուրջ երկու շաբաթից ավելի է Ռուսաստանից Վրաստան անցած տասնյակ բեռնատարների վարորդների թույլ չեն տալիս ուղևորվել Հայաստան: Փետրվարի 12-ին Լարսի անցակետով հատելով ռուս-վրացական սահմանը՝ շինանյութ բերող վարորդները Վրաստանի իշխանությունների արգելքին են հանդիպել: Ասում են՝ բացատրություն չեն ստացել, միայն ցուցում՝ սպասել։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն