Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ | armenpress.am

armenpress.am Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդը փետրվարի 26-ին ժամանել է Վրաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ մոտ մեկ ժամ մնալուց հետո հեռացել է՝ առանց որևէ մեկնաբանություն տալու լրատվամիջոցներին։ Այս մասին հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։

Նախօրեին Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին հայտնել էր, որ Բրիտանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ վրացական «Իմեդի» և «POSTV» հեռուստաընկերությունների դեմ սահմանված պատժամիջոցների հետ կապված։ Նախարարը նշել էր, որ վրացական կողմը կպահանջի բացատրություն, թե ինչ հիմքով է կայացվել այդ պատժամիջոցները կիրառելու որոշումը։

«Բացի այն, որ մենք խոսում ենք խոսքի ազատության և խոսքի ազատության չափանիշների մասին, պատժամիջոցների հարցում անհրաժեշտ են շատ ամուր իրավական հիմքեր», – ասել էր Մակա Բոճորիշվիլին։

Փետրվարի 24-ին Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ կիրառեց «Իմեդի»-ի և «POSTV»-ի դեմ։ Մեծ Բրիտանիայի կառավարության տվյալներով՝ պատժամիջոցները կիրառվել են որպես «ռուսական ապատեղեկատվության տարածման մեջ ներգրավված կազմակերպությունների» դեմ։ Պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցում, ակտիվների կառավարման հետ կապված ֆինանսական ծառայություններ մատուցելու արգելք և տնօրենների որակազրկում։ Պատժամիջոցների փաստաթղթում նշվում է, որ «Իմեդին» և POSTV-ն «դիտավորյալ տարածում են մոլորեցնող տեղեկատվություն Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման մասին իրենց լսարանին, որը հիմնականում Վրաստանում է»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն