Ուկրաինայում բրիտանական զորքերի տեղակայումը կերկարաձգի պատերազմը. Զախարովա | azatutyun.am

azatutyun.am  Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինայում բրիտանական զորքերի ցանկացած տեղակայումը չի նպաստի հակամարտության ավարտին, այլ միայն կերկարաձգի պատերազմը:

Հունվարին Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ստորագրեցին Ռուսաստանի հետ պատերազմի հրադադարից հետո Ուկրաինայում բազմազգ ուժերի հետագա տեղակայման վերաբերյալ մտադրությունների մասին հռչակագիր:

Զախարովան կրկնել է Ռուսաստանի նախազգուշացումը, որ Ուկրաինայում ցանկացած օտարերկրյա զորք կդիտարկի որպես օրինական թիրախ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն